Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ

Սույն թվականի հունվարի 29-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դասընթացին բացման խոսքով է հանդես եկել ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են լիազոր մարմնի հրապարակած ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու և գույքի սառեցումը վերացնելու խնդրանքի քննարկման կարգը, ՖԱԹՖ հանձնարարականների ներդրմանն ուղղված միջազգային նոր փաստաթղթերը և ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց ծանոթացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններին, միջազգային փաստաթղթերի պահանջներին և ՀՀ-ում ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքներին: