«ՌԵՆՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/205 Ա
13.05.2026
«ՌԵՆՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՌԵՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2026 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 21-ի թիվ 1/29Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 21-ի թիվ 1/29Ա որոշմամբ գրանցված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ