«ԱՅՈ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/204 Ա
08.05.2026
«ԱՅՈ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 133-րդ, 146-րդ և 171-րդ կետերը և «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության կողմից 06.03.2026թ., 06.04.2026թ. և 27.04.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Վահե Գրիգորյանին:
2. Գրանցել «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում Քնար Պետրոսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ