«ԱՎԱՆՍ» ՍՊԸ ԳՐԱՎԱՏԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/200 Ա
08.05.2026
«ԱՎԱՆՍ» ՍՊԸ ԳՐԱՎԱՏԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով «Ավանս» ՍՊԸ-ի (այսուհետև՝ նաև Գրավատուն) կողմից 2026 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ Գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Համաձայնություն տալ «Ավանս» ՍՊԸ գրավատան կողմից 2026 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ