«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/198 Ա

08.05.2026

«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 10/05-ի 26-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (22.04.2026թ. թիվ 21 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 08.05.2026թ. թիվ 116Ա որոշումը և «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ կողմից 24.12.2025թ., 05․02․2026թ․, 19․03․2026թ․ և 17․04․2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Էդմոնդ Վարդումյանին:
2. Գրանցումից հանել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Նվեր Ազատյանին:
3. Գրանցումից հանել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արտյոմ Նազարյանին:
4. Գրանցումից հանել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Աշոտ Գաբրիելյանին:
5. Գրանցումից հանել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Կարեն Խաչատրյանին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող 6-րդ օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ