ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՍԵՐՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ՄԵԿԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/191 Ա

06.05.2026

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՍԵՐՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՍԵՑՎԱԾ ՄԵԿԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 16-րդ և 188-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 29.04.2026թ. թիվ 1/185 Ա որոշումը (այսուհետ՝ Որոշում), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (06.05.2026թ. թիվ 23 արձանագրություն) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից 01.04.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ․

1. Վերսկսել Որոշմամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամի պաշտոնում Սերոբ Վարդանյանի գրանցման կասեցված մեկամսյա ժամկետը:
2. Գրանցել Սերոբ Վարդանյանին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մուտքագրվելու կամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու
օրվան հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ