«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/188 Ա
06.05.2026
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը և 201-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (06.05.2026թ. թիվ 23 արձանագրություն) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 23.04.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթուղթը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ․
1. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ գործադիր տնօրենի, տնօրինության նախագահի պաշտոնում գրանցված Հայկ Ոսկանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ