«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/182 Ա

29.04.2026

«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (29․04.2026թ. թիվ 22 արձանագրություն) և «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից 31.03.2026թ․, 01․04․2026թ․, 08․04․2026թ․ և 23․04․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ տնօրենի պաշտոնում գրանցել Սերգեյ Գալոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                Հովհաննես Խաչատրյան