«Ֆասթ Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/175 Ա

22.04.2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը և 201-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (22.04.2026թ. արձանագրություն թիվ 21) և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ կողմից 14.04.2026թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցումից հանել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Գարեգին Դարբինյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ