«ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ կողմից կառավարվող «Ջի Էն Ֆորմուլա» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, որակավորված ներդրողների պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/177 Ա

22.04.2026

«ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ կողմից կառավարվող «Ջի Էն Ֆորմուլա» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, որակավորված ներդրողների պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 22-ի թիվ 21 արձանագրություն) և քննարկելով «ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ 2026 թվականի մարտի 13-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Հաստատել «ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ կողմից կառավարվող «ՋԻ ԷՆ Ֆորմուլա» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, որակավորված ներդրողների պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՋԻ ԷՆ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ