«ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/176 Ա
22.04.2026
«ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը և 96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (22.04.2026թ. թիվ 21 արձանագրություն) և «ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից 17.03.2026թ. և 26.03.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցումից հանել «ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Տիգրան Ֆրանգյանին:
2. Գրանցել Արման Ավթանդիլյանին «ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպություն մուտքագրվելու կամ «ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ