«Դայմենշն» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/174 Ա

22.04.2026

«Դայմենշն» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (22․04.2026թ. արձանագրություն թիվ 21) և «Դայմենշն» ՓԲԸ կողմից 27.02.2026թ., 18․04․2026թ. և 21.04.2026թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ ․

1. Գրանցել Արտեմ Չիչյանին «Դայմենշն» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
2. Գրանցել Դավիթ Բալոյանին «Դայմենշն» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Դայմենշն» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Դայմենշն» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ