«ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/171 Ա
21.04.2026
«ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 8-ի թիվ 19 արձանագրություն) և քննարկելով 22․12․2025թ․, 14․01․2026թ․ և 09․02․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 04.03.2026թ․ թիվ 1/101Ա որոշմամբ կասեցված՝ «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մուտքագրվելու կամ «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ