«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ի փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/165 Ա
15.04.2026
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ի փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. ապրիլի 15-ի թիվ 20 արձանագրություն), «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության՝ 06.04.2026թ. և 07.04.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ ․
1. Գրանցել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ի փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ