«Մանի Կրեդիտ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/159 Ա
08.04.2026
«Մանի Կրեդիտ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին
Ուսումնասիրելով «Մանի Կրեդիտ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև Գրավատուն) կողմից 2026 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ Գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ․
1. Համաձայնություն տալ «Մանի Կրեդիտ» ՍՊԸ գրավատան կողմից 2026 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ