«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/156 Ա
08.04.2026
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2026 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 5,000,000,000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ, 20,000,000 (քսան միլիոն) ԱՄՆ դոլար, 20,000,000 (քսան միլիոն) եվրո ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, 100 (մեկ հարյուր) դոլար, 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2026 թվականի ապրիլի 3-ին ներկայացրել է նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի ապրիլի 8-ի թիվ 19 արձանագրություն)`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2026 թվականի մարտի 16-ին (ապրիլի 3-ին ներկայացված լրացումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ