«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/155 Ա
08.04.2026
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի (այսուհետ՝ «Հիմնադրամ») հոգաբարձուների խորհրդի տնօրենի՝ 2026 թվականի ապրիլի 4-ի թիվ ՀՏԳՀ/1․153/04-2026 ծանուցումն առ այն, որ առկա է խորհրդի անդամի թափուր տեղ,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 1/169-Լ որոշման 5-րդ կետով, «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածով և Հիմնադրամի կանոնադրության 32-րդ կետով՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ․
1․ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղում նշանակել Արտյոմ Մեսրոպյանին` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջադրմամբ։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ