«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՍԱԽԱՐՈՎ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/147 Ա

01.04.2026

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՍԱԽԱՐՈՎ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (01.04.2026թ. թիվ 17 արձանագրություն) և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 18.03.2026թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Թույլատրել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՍԱԽԱՐՈՎ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՍԱԽԱՐՈՎ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ