«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/146 Ա

01.04.2026

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ.
թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (01.04.2026թ. թիվ 17 արձանագրություն) և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի կողմից 05.03.2026թ. և 27.03.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել Աղավնի Դիլանյանին «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
2. Գրանցել Յուրի Պառավյանին «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ