«ԴԱՅՄԵՆՇՆ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/143 Ա
01.04.2026
«ԴԱՅՄԵՆՇՆ» փակ բաժնետիրական ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (01․04.2026թ. թիվ 17 արձանագրություն) և «ԴԱՅՄԵՆՇՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 11.02.2026թ., 09․03․2026թ․, և 24․03․2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Սևակ Ներսիսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ