«ԼԻՄԻԹԼԵՍ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/142 Ա

01.04.2026

«ԼԻՄԻԹԼԵՍ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (01.04.2026 թ. թիվ 17 արձանագրություն) և քննարկելով «ԼԻՄԻԹԼԵՍ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ 21․01․2026թ․, 04․02․2026թ․, 05․02․2026թ․, 17․02․2026թ․ և 09․03․2026թ․ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԼԻՄԻԹԼԵՍ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում գրանցված Տիգրան Անտինյանին:
2. Գրանցել «ԼԻՄԻԹԼԵՍ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում Վերոնիկա Սարգսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԻՄԻԹԼԵՍ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ում մուտքագրվելու կամ «ԼԻՄԻԹԼԵՍ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ