Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի փետրվարի 27-ի թիվ 1/94 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/148 Ա

02.04.2026

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի փետրվարի 27-ի թիվ 1/94 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Նպատակ ունենալով վերանայել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի (որոնց ներքո տրամադրվող վարկերը չեն ներառվում պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի հաշվարկում) ցանկը, գնահատելով դրանց ներքո տրամադրվող վարկերի ազդեցությունը ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերի տեսանկյունից,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 68-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի 52-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի փետրվարի 27-ի «Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի, որոնց ներքո տրամադրվող վարկերը չեն ներառվում պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափի հաշվարկում, ցանկը սահմանելու մասին» թիվ 1/94 Ա որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «ծրագիր»» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
2) Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 842-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թվականների ծրագիր»:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ