«Դայմենշն» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/135 Ա

25.03.2026

«Դայմենշն» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգի 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. մարտի 25-ի թիվ 16 արձանագրություն) և «Դայմենշն» ՓԲԸ կողմից 27.02.2026թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Դայմենշն» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արմեն Հովհաննիսյանին:
2. Գրանցումից հանել «Դայմենշն» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Կարել Խրիս Հոֆստրային:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Դայմենշն» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Դայմենշն» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ