«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/133 Ա
25.03.2026
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2026 թվականի մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը՝ 100,000,000,000 (հարյուր միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, որից՝ 50,000,000,000 (հիսուն միլիարդ) ՀՀ դրամ և 50,000,000,000 (հիսուն միլիարդ) արտարժույթ՝ համապատասխանաբար 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար և 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով, անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 25-ի թիվ 16 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2026 թվականի մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ