«ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/125 Ա
18.03.2026
«ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ներդրումային ընկերություն) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն) և «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 27.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
- «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Արփինե Խաչատրյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ