«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/123 Ա
18.03.2026
«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ.
թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն) և «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ կողմից 25.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ ․
- Գրանցել Սոնա Դալալյանին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի տնօրինության անդամի պաշտոնում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ մուտքագրվելու կամ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ