ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/120 Ա

18.03.2026

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.07.2014թ. թիվ 206-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման մասին» կարգի 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն) և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 11.03.2026թ., 12․03․2026թ․ և 13․03․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝  

 Ո ր ո շ ու մ  ե մ.

  1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` պայմանավորված «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գտնվելու վայրի հասցեափոխությամբ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

                    

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ