«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/119 Ա

18.03.2026

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը 2026 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել առավելագույնը 25,000,000,000 (քսանհինգ միլիարդ) ՀՀ դրամ, 45,000,000 (քառասունհինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 15,000,000 (տասնհինգ միլիոն) եվրո ընդհանուր ծավալով՝ համապատասխանաբար 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար և 100 (մեկ հարյուր) եվրո անվանական արժեքով, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի մարտի 18-ի թիվ 15 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ  ե մ. 

  1. Գրանցել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ կողմից 2026 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված ոչ փաստաթղթային, անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

                                                                       

           

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ