Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1/478 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/116 Ա

11.03.2026

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1/478 Ա որոշման մեջ  փոփոխություններ կատարելու  մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

Ո ր ո շ ո ւ մ  ե մ․

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2025թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաճախորդների հաշիվների բացման, սպասարկման և փակման կանոնները հաստատելու մասին» թիվ 1/478 Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 16-րդ հոդվածը» բառերը փոխարինել «օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը» բառերով:

2. Որոշմամբ հաստատված Կանոնների Հավելված 1-ով սահմանված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվի բացման, սպասարկման և փակման վերաբերյալ պայմանագիր» օրինակելի ձևի 1.1 և 1.2 կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

          «1.1. ՀՀ կենտրոնական բանկը պարտավորվում է ընդունել և Հաճախորդի (հաշվի տիրոջ) հետ սույն Պայմանագրի Հավելված 1.1-ով սահմանված հաշիվներին մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել հաշիվներից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշիվներով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ Հաճախորդի կարգադրությունները՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաճախորդների հաշիվների բացման, սպասարկման և փակման կանոնները հաստատելու մասին» թիվ 1/478 Ա որոշմամբ հաստատված կանոններին (այսուհետ` Կանոններ) համապատասխան:

          1.2. Հաճախորդը հաստատում է, որ ծանոթացել և ընդունում է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում (https://www.cba.am/hy/Chairman's-decisions/9325/) հրապարակված Կանոնները, ինչպես նաև Կանոնների բաժին 1-ում սահմանված Սակագները:»:

3. Որոշմամբ հաստատված Կանոնների Հավելված 1.1-ում «թիվ_________պայմանագիր» բառերը փոխարինել «թիվ_________պայմանագրի հավելված 1» բառերով, ինչպես նաև «Հաճախորդի Հաշվի բացման, սպասարկման և փակման համաձայնագիր (առանձնահատկությունների վերաբերյալ)» բառերը փոխարինել «Հաճախորդի Հաշվի բացման, սպասարկման և փակման առանձնահատկությունների վերաբերյալ» բառերով:

4. Որոշմամբ հաստատված Կանոնների բաժին 1-ի «Գործառնական օր» հասկացության մեջ «հավելված 1.4» բառերը փոխարինել «հավելված 1.2» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ