«ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/110 Ա
10.03.2026
«ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.03.2026 թ. թիվ 13 արձանագրություն) և քննարկելով 14.11.2025թ․, 08.01.2026թ. և 18.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 10.12.2025թ. թիվ 1/463 Ա որոշմամբ կասեցված՝ «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ