«ՍՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/107 Ա

04.03.2026

«ՍՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման  միջնորդագրի քննության 30-օրյա  ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.03.2026 թվականի թիվ 13 արձանագրություն) և քննարկելով 08.01.2026թ. և 23.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ՍՍ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Կասեցնել «ՍՍ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՍ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՍՍ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ