«ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/106 Ա
04.03.2026
«ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.03.2026 թվականի թիվ 13 արձանագրություն) և քննարկելով 08.01.2026թ. և 26.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Կասեցնել «ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԱՐԱՄԱԶԴ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ