«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տերյան», «Արաբկիր» և «Մալաթիա» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/104 Ա
04.03.2026
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տերյան», «Արաբկիր» և «Մալաթիա» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.03.2026թ. թիվ 13 արձանագրություն) և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ 05.02.2026թ․ միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Թույլատրել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տերյան», «Արաբկիր» և «Մալաթիա» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
2. «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տերյան», «Արաբկիր» և «Մալաթիա» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ