«ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/101 Ա

04.03.2026

«ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային  ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.03.2026 թվականի թիվ 13 արձանագրություն) և քննարկելով 22.12.2025թ․, 14․01․2026թ․ և 09.02.2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Կասեցնել «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ՎԵԼՈՍԻԹԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ