«ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/100 Ա
04.03.2026
«ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (04.03.2026 թվականի թիվ 13 արձանագրություն) և քննարկելով 03.02.2026 թ. և 20.02.2026 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Կասեցնել «ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» փակ բաժնետիրական ընկերություն մուտքագրվելու կամ «ԻՆՖԻՆԻԹԻ էՅէՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ