«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/91 Ա

25.02.2026

«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին

«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2026 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել մինչև 500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ և 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) հատ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 12.5% (տասներկու ամբողջ հինգ տասնորդական տոկոս) դրամային և 6.5% (վեց ամբողջ հինգ տասնորդական տոկոս) դոլարային եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2026 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 25-ի թիվ 12 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ եմ․

1. Գրանցել «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի փետրվարի 3-ին (փետրվարի 20-ին ներկայացված լրացմամբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ և 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 10,000 (տասը հազար) հատ 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 12.5% (տասներկու ամբողջ հինգ տասնորդական տոկոս) դրամային և 6.5% (վեց ամբողջ հինգ տասնորդական տոկոս) դոլարային եկամտաբերությամբ, 36 (երեսունվեց) ամիս մարման ժամկետով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ