«ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/90 Ա
25.02.2026
«ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 25.10.2011թ. թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. փետրվարի 25-ի թիվ 12 արձանագրություն) և «ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից 02.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ եմ․
1. Գրանցել Արամ Ազատյանին «ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպություն մուտքագրվելու կամ «ՖԻՆԲՈՔՍ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ