«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/89 Ա

25.02.2026

«Արցախբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 188-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 25-ի թիվ 12 արձանագրություն) և «Արցախբանկ» ՓԲԸ կողմից 26.01.2026թ. և 17.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ՝

1. Գրանցումից հանել «Արցախբանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցված Լենա Աբրահամյանին:
2. Գրանցել Վալերի Բաբայանին «Արցախբանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արցախբանկ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Արցախբանկ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ