«Արդշինբանկ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/87 Ա

25.02.2026

«Արդշինբանկ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 188-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 25-ի թիվ 12 արձանագրություն) և «Արդշինբանկ» ԲԲԸ կողմից 30.01.2026թ., 01.02.2026թ. և 18.02.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ եմ․

1. Գրանցել Արամ Փինաջյանին «Արդշինբանկ» ԲԲԸ վարչության անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արդշինբանկ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Արդշինբանկ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ