«Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված «Դիլիջան Ֆայնենս Բ․Վ»-ի պարտատոմսերի առևտրի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/86 Ա

25.02.2026

«Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված «Դիլիջան Ֆայնենս Բ․Վ»-ի պարտատոմսերի առևտրի ազդագիրը գրանցելու մասին

«Արդշինբանկ» ԲԲԸ-ն 2026 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել «Դիլիջան Ֆայնենս Բ․ Վ»-ի կողմից թողարկված 600,000,000 (վեց հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով փոխառության մասնակցության պարտատոմսերի առևտրի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 25-ի թիվ 12 արձանագրություն)`

Ո ր ո շ ո ւ մ եմ․

1. Գրանցել «Արդշինբանկ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ «Դիլիջան Ֆայնենս Բ․ Վ»-ի՝ 2026 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված փոխառության մասնակցության պարտատոմսերի առևտրի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արդշինբանկ» ԲԲԸ մուտքագրվելու կամ «Արդշինբանկ» ԲԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ