«ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/85 Ա
25.02.2026
«ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 25-ի թիվ 12 արձանագրություն) և քննարկելով 23.12.2025թ․, 13․01․2026թ․, 03․02․2026թ․ և 11․02․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ եմ․
1. Կասեցնել «ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն մուտքագրվելու կամ «ԱՌԱԲԵԼԼԱ ԳԼՈԲԱԼ ԱՍՍԵԹ ՄԵՆՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ