«ԱՐԻՆՍ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/83 Ա
25.02.2026
«ԱՐԻՆՍ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 25-ի թիվ 12 արձանագրություն) և քննարկելով 26.12.2025թ․ և 30․01․2026թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ԱՐԻՆՍ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ եմ․
1. Կասեցնել «ԱՐԻՆՍ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐԻՆՍ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ԱՐԻՆՍ ԿԱՊԻՏԱԼ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ