«ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/80 Ա

24.02.2026

«ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման  միջնորդագրի քննության 30-օրյա  ժամկետը վերսկսելու մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն) և քննարկելով 25․08․2025թ․, 12․09․2025թ․ և 26․09․2025թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ եմ․

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 15.10.2025թ․ թիվ 1/375 Ա որոշմամբ կասեցված՝ «ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության մուտքագրվելու կամ «ՊՐՈՖՄԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ