«Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/79 Ա
24.02.2026
«Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարներին գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026թ. փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն) և «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ կողմից 17.12.2025թ. և 12.02.2026թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ եմ․
1. Գրանցումից հանել «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Շողեր Բարսեղյանին:
2. Գրանցումից հանել «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Զարուհի Սելիմյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ մուտքագրվելու կամ «Գյուղատնտեսության վերաապահովագրության բրոքեր» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ