«ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/76 Ա

24.02.2026

«ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման  միջնորդագրի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 11-ի թիվ 10 արձանագրություն), «ԷՄՋԻԷՄՌԱՅՍ» ՓԲԸ կողմից ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին, դեկտեմբերի 8-ին, 2026 թվականի հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ եմ․

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 29.10.2025թ. թիվ 1/395 Ա որոշմամբ կասեցված՝ «ԷմՋիԷմռայս» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷմՋիԷմռայս» ՓԲԸ մուտքագրվելու կամ «ԷմՋիԷմռայս» ՓԲԸ կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ