«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/74 Ա
24.02.2026
«ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2025 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն) և քննարկելով 02.10.2025թ․, 19.11.2025թ., 04.12.2025թ., 30.12.2025թ. և 30.01.2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման վերաբերյալ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ եմ․
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 22.10.2025թ․ թիվ 1/381 Ա որոշմամբ կասեցված՝ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության մուտքագրվելու կամ «ԱԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ