«Գոլդ ընդ Գ.Բ.» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/73 Ա

20.02.2026

«Գոլդ ընդ Գ.Բ.» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններին համաձայնություն տալու մասին

Ուսումնասիրելով «Գոլդ ընդ Գ.Բ.» ՍՊԸ (այսուհետև՝ նաև Գրավատուն) կողմից 2026 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ Գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ․

1. Համաձայնություն տալ «Գոլդ ընդ Գ.Բ.» ՍՊԸ գրավատան կողմից 2026 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմաններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնաում ստորագրման պահից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ