«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/69 Ա

18.02.2026

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30․10․2007թ․ թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն) և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ կողմից 16.01.2026թ. և 11․02․2026թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ․

1. Գրանցել Կարեն Երանոսյանին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գլխավոր հաշվապահի, ի պաշտոնե տնօրինության անդամի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ մուտքագրվելու կամ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ              Հովհաննես Խաչատրյան