«ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ոչ հրապարակային, միջակայքային, մասնագիտացված, չտարատեսականացված պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/68 Ա
18.02.2026
«ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ոչ հրապարակային, միջակայքային, մասնագիտացված, չտարատեսականացված պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն) և քննարկելով «ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ՝ 2026 թվականի հունվարի 30-ի և փետրվարի 9-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ․
1. Հաստատել «ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ոչ հրապարակային, միջակայքային, մասնագիտացված, չտարատեսականացված պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ՍՊԸ մուտքագրվելու կամ «ՓԻ-ԷՅՉ-ԲԻ ԿԱՊԻՏԱԼ ԱԼՖԱ» ՍՊԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան