«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/66 Ա
18.02.2026
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 20-րդ կետը, 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 11 արձանագրություն) և քննարկելով «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ՝ 21.11.2025թ., 22.12.2025թ. և 21.01.2026թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ․
1. Գրանցումից հանել «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Արիանա Ֆարմազյանին։
2. Գրանցել Լևոն Քոչարյանին «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ մուտքագրվելու կամ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան